Saturday, September 15, 2012

Հռոմի պապը գովել է Լիբանանի քրիստոնյաներին և մուսուլմաններին

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը, ով այսօր ժամանել է Լիբանան, հայտարարել է, որ այդ երկրում մուսուլմանների և քրիստոնյաների միջև հարաբերությունները պետք է օրինակ ծառայեն ողջ Մերձավոր Արևելքի համար, հաղորդում է BBC-ն: Իր խոսքում Հռոմի պապը տարածաշրջանի բնակիչներին խաղաղության կոչ է արել և քննադատել ֆունդամենտալիզմը բոլոր կրոններում: Կաթոլիկ եկեղցու հովվապետի այս այցը Լիբանան առաջինն է վերջին 15 տարվա ընթացքում:

No comments: