Saturday, September 6, 2008

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» 3-րդ փառատոն

ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Անի» պարախումբը փառատոնում Սույն թվի օգոստոսի 17-23-ը, Հայաստանում տեղի ունեցավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 3-րդ փառատոնը, որին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի եւ 16 այլ երկրների ներկայացուցիչներ: հիշեցնենք, Թեհրանի հայ համայնքից փառատոնին մասնակցել էին ՀՄՄ «Րաֆֆի», «Արարատ», «Սիփան», «Նաիրի» եւ «Չհարմահալ» միությունները: «Րաֆֆի» համալիրի «Անի» պարախումբը փառատոնում Ուրբաթ, օգոստոսի 15-ի առավոտյան ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի «Անի» պարախումբը 25 պարուհիներով, իննը օժանդակներով ու Ծնողական խորհրդի ներկայացուցիչներով, ղեկավարությամբ Էլգա Մինասյանի եւ Նարինե Նաջարյանի պատասխանատվությամբ մեկնեց Հայաստան՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 3-րդ փառատոնին մասնակցելու համար: Օգոստոսի 16-ին, խմբին ջերմորեն դիմավորեցին Երեւանի թիվ 14 հատուկ դպրոցի տնօրենն ու անձնակազմը, որտեղ պարախումբը անցկացրեց իր հանգստյան 9 գիշերները: Նույն օրը երեկոյան խումբը զվարճացրեց իր հոգին Հաղթանակի զբոսայգում: Օգոստոսի 17-ին, Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի առիթով խումբը այցելեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Օգոստոսի 18-ին, պարախումբը այցելեց Մայր աթոռ Ս. Էջմիածին եւ թանգարան, ուր ստացավ Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը: Մինչեւ օգոստոսի 21-ը, խումբը այցելեց Գառնի հեթանոսական տաճար, Գեղարդ, Խոր Վիրապ, Ջրաշխարհ ու նաեւ հաճելի մի երեկո անցկացրեց Սեւանա լճի ափին՝ խարույկավառությամբ եւ երգ ու պարով: Ուրբաթ, օգոստոսի 22-ին, վաղ առավոտյան, խումբը մեկնեց աշտարակ: Այնտեղ բոլորը քայլեցին հայրենի գյուղերի միջով եւ շարժվող կամրջի վրայից դիտեցին բնության գեղեցկությունը: Խում-բըն իր ուխտը կատարեց Կարմրավանքի տաճարում եւ ապա այցելեց բանաստեղծ Գեւորգ Էմինի շիրիմին ու Պերճ Պռոշյանի տուն թանգարան: Նույն օրը, Աշտարակի հրապարակում գտնվող հսկա դահլիճում, պարախումբը հավաքական երեք ելույթ ունեցավ՝ 1-«Ես իմ անուշ Հայաստանի», 2-«Միասնության շուրջ պար», 3- «Շիրակի», եւ արժանացավ հանդիսատեսի բուռն ծափահարության: Ելույթից հետո սաները մեկնեցին Օշական գյուղ եւ այցելեցին Հայոց առաջին ուսուցիչ՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի եկեղեցին ու դամբարանը ու նաեւ հիանալի տառքարերը: Օգոստոսի 23-ին, Ղեկավարների հանդիպման ժամանակ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Թամարա Պողոսյանի կողմից խումբը ստացավ «Դիպլոմ»՝ ակտիվ մասնակցության համար: Նույն օրվա երեկոյան, խումբը «Ես իմ անուշ Հայաստանի» պարով հանդես եկավ Երեւանի «Հանրապետության» հրապարակում կազմակերպված փակման ծրագրում, որ բարձր գնահատվեց կազմակերպիչների, պարարվեստի գործիչների եւ հանդիսատեսի կողմից: Օգոստոսի 26-ին, խումբը տուն վերադարձավ, անմոռանալի եւ հաճելի հուշերով: Խմբի անդամները եւ ղեկավարը իրենց խորին շնորհակալությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր ամեն ջանք ի գործ դրին խմբին Հայաստան ուղարկելու համար: Նարինե Նաջարյան Էլգա Մինասյան

No comments: