ԱՆԿԱՐԱ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ժողովրդավարական հասարակություն» քրդամետ կուսակցության անդամ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Աքըն Բիրդալը հայտարարել է, որ սատարում է մտավորականների` «Ներողություն եմ խնդրում» նախաձեռնությունը: Այս մասին հաղորդում է «Ջիհան» գործակալությունը:
«Այսպիսի անցյալ ունեցող պետությունը պետք է ներողություն խնդրի ոչ միայն հայերից, այլեւ` հույներից, ասորիներից, եզդիներից, քրդերից, ալեվիներից, արաբներից, սոցիալիստներից, կոմունիստներից»,- հայտարարել է Աքըն Բիրդալը:
«Ներողություն եմ խնդրում» խորագրով արշավին աջակցում է արդեն ավելի քան 18 հազար մարդ: Այս արշավին հակազդելու նպատակով Թուրքիայում սկսել է գործել «Ներողություն եմ ակնկալում» կայքը, որը, վերջին տվյալների համաձայն, հավաքել է 87 հազարից ավելի ստորագրություն:
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment