Sunday, February 15, 2009

Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդության 9-րդ ձմեռային օլիմպիական փառատոնին

/PanARMENIAN.Net/ . 14.02.2009 - Հայաստանի 11 մարզիկներ կմասնակցեն Եվրոպայի երիտասարդության 9-րդ ձմեռային օլիմպիական փառատոնին, որը կկայանա փետրվարի 14-21 լեհական Սլասկ-Բեսկիդի քաղաքում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են Հայաստանի ԱՕԿ մամլո ծառայությունում, հայ մարզիկների պատվիրակությունը Ազգային օլիմպիական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ջանիբեկյանի գլխավորությամբ այսօր առավոտյան մեկնել է Լեհաստան: Պատանի հայ մարզիկները մրցակցելու են չորս սպորտային մարզաձեւերում` սլալոմ, լեռնադահուկային սպորտ, բիատլոն եւ գեղասահք: Այդ կապակցությամբ փետրվարի 10-ին սպորտի եւ երիտասարդության նախարար եւ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փառատոնի պատանի մասնակիցների հետ: Հանդիպմանը սպորտի նախարարը լուծեց մի շարք հարցեր` կապված սպորտային ատրիբուտների հետ եւ հաջողություն մաղթեց հայ մարզիկներին գալիք մրցույթներում: Նշենք, որ այս տարի մրցույթներին հանդես են գալու ավելի քան 1500 մարզիկներ ( մինչեւ 18 տարեկան), ինչը բացարձակ ռեկորդ է ձմեռային փառատոնների ողջ պատմության ընթացքում:

No comments: