Lragir. 14-2-2009- Այն բանից հետո, երբ հաստատվեց Շառլ Ազնավուրի նշանակումը Հայաստանի դեսպան Շվեյցարիայում, սփյուռքի որոշ ներկայացուցիչներ կասկածներ ունեն երգչի ընդունած առաջարկի նպատակահարմարության առթիվ:Շվեյցարիայի Բեռն քաղաքի հայ համայնքի կայքում հետեւյալ հայտարարությունն է տեղադրվել. “Շառլ Ազնավուրը սկզբում մերժեց, այնուհետեւ ընդունեց Հայաստանի նախագահի առաջարկը դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում: “Ես ազատ մարդ եմ”, ասել էր երգիչը իսպանական Էլ Պաիս օրաթերթի հետ հարցազրույցում: “Այդ օրը ես հպարտ եւ երջանիկ էի: Սակայն հաջորդ օրը ավելի խորը մտածեցի եւ եկա այն եզրակացության, որ այդ առաջարկն ընդունելով կկորցնեմ ազատությունս”:Դիվանագիտությունը շոու բիզնես չէ, եւ թե Հայաստանը, թե պարոն Ազնավուրը կորցնելու շատ բան ունեն այս մուկ ու կատվի խաղում: Եթե պարոն Ազնավուրը շարունակի տատանվել, դա սուր քննադատության տեղիք կտա, եւ ավելի լավ կլինի, եթե նա Հայաստանը պաշտպանի իր զենքով, այսինքն երգերով ու ֆիլմերով:Շվեյցարիայի հայ համայնքն անհամբեր սպասում է, թե ով է նշանակվելու դեսպան: Հայաստանին պետք է պրոֆեսիոնալ դիվանագետ, որը կկարողանա իր ողջ ժամանակը նվիրել Հայաստանը պատշաճ կերպով Շվեյցարիայում եւ ՄԱԿ-ում ներկայացնելուն”:Ի դեպ, Ժնեւում Հայաստանի դեսպանատունը պաշտոնապես չի տեղեկացվել պարոն Ազնավուրի նշանակման մասին: Մասնավոր խոսակցություններ կան, որ Եվրոպայի հայ համայնքը վերապահումով է մոտենում այս նշանակմանը, որ մեծ գիտելիք եւ դիվանագիտական հմտություն է պահանջում:
ԺԱՆ ԷՔՅԱՆ
Sunday, February 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment