Lragir. 14-2-2009- ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը Մամուլի Ազգային ակումբում փետրվարի 13-ին ներկայացրել է նոր` “Անալիտիկոն” ամսագիրը”: Ամսագիրը հրատարակվում է անցյալ 5 տարիներին Ղարաբաղում լույս տեսած “Դեմո” անկախ թերթի խմբագրակազմի ուժերով: Ամսագրի առաջին համարում ներկայացված են լրագրողների, հայտնի հասարակական-քաղաքական գործիչների, վերլուծաբանների հոդվածներ, որոնք գնահատել են 2008 թվականը:Գեղամ Բաղդասարյանի խոսքով, 2007 թվականի Ղարաբաղի նախագահի ընտրությունից հետո Ղարաբաղում ձեւավորվեց բացարձակ միաբեւեռ համակարգ, որ հիմնված է “միասնության” գաղափարի վրա: “Սակայն մեկ տանիքի տակ մարդկանց ֆիզիկական գոյությունը չի հանդիսանում միասնություն”, ասել է Գեղամ Բաղդասարյանը”: Նրա խոսքով, կեղծ միասնությունը վտանգավոր է վառոդի տակառի վրա ապրող Ղարաբաղի համար: Ժողովրդի ճակատագրի համար պատասխանատուն ոչ թե իշխանությունն է, այլ հասարակությունը, եւ հենց նա պետք է որոշի ճանապարհը, որով պետք է շարժվել առաջ: Այդ համատեքստում, Գեղամ Բաղդասարյանը նշում է, որ “Անալիտիկոն” ամսագիրը կարող է դառնալ հրատապ թեմաների, Ղարաբաղի եւ տարածաշրջանի համար կարեւոր խնդիրների քննարկման ամբիոն:Մամուլի Ազգային ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Գեղամ Բաղդասարյանը նաեւ ներկայացրել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկվող տարբերակների մասին իր գնահատականը: Խոսելով տարածքների վերադարձի մասին, Գեղամ Բաղդասարյանն ասել է, թե դա անթույլատրելի է եւ չի կարելի անել, քանի որ այդպիսով երկարում է ճակատային գիծը: “Ղարաբաղի վերահսկողության տակ պետք է լինեն բոլոր տարածքները, ոչ թե միայն հնարավոր միջանցքը: Միջանցքը փախուստի հնարավորություն է, ոչ թե պաշտպանության, եւ հետեւաբար, մեզ անհրաժեշտ է Հայաստանի հետ նորմալ սահման”, հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի անկախ պատգամավորը:
Sunday, February 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment