«ԱԶԳ- 11-02-2009 «Ես շատ ուրախ կլինեմ այն ավելի խորացած տեսնել», ասել է Խ. Սոլանան փետրվարի 7-ին Մյունխենում Անվտանգության քաղաքականության 45-րդ ամենամյա միջազգային խորհրդաժողովում` պատասխանելով «Արմենպրեսի» հարցին: Խորհրդաժողովում` «Անկայունության կառավարում. Հարավային Կովկասի տարածաշրջան եւ Արեւմտյան Բալկաններ» խորագրով նիստի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից եւ տարածաշրջանի շուրջ ծավալված քննարկումներից հետո ամփոփելով տպավորությունները` Խ.Սոլանան նշել է, որ Հայաստանը շատ կարեւոր երկիր է, մեծ են հույսերը, որ երկրի հարաբերությունները հարեւանների հետ կբարելավվեն: «Ես տպավորություն ունեմ, որ հարաբերությունները Թուրքիայի հետ նորմալանում են, եւ հույս ունեմ, որ այդ առումով ինչ-որ բան կարող է տեղի ունենալ ամիսներ անց: Հույս ունենք, որ սառեցված հակամարտությունը եւս կլուծվի. դա կարեւոր է ոչ միայն ձեզ համար, ողջ տարածաշրջանի, այլեւ մեզ` Եվրոմիության», ասել է ԵՄ գերագույն հանձնակատարը:
Հրատարակվել է «Ամենայն Հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը «Հայ եկեղեցու հանրագիտարան» շարքից հրատարակել է առաջին պրակը` նվիրված Ամենայն Հայոց կաթողիկոսներին` սկսյալ Սբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետից մինչեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հանրագիտարանում տեղեկատվության կարգով ներկայացված են նաեւ բոլոր աթոռակից կաթողիկոսները, սակայն առանց նրանց գործունեության վերլուծության, բացառությամբ միայն այն դեպքերի, երբ աթոռակից կաթողիկոսը, ընտրվելով Ամենայն Հայոց կաթողիկոս, իր վրա է վերցրել Ընդհանրական կաթողիկոսի գործառույթները:
Հանրագիտարանը հրատարակության են պատրաստել Սաթենիկ Բաբայանը, Պետրոս Հովհաննիսյանը եւ Տ. Ղեւոնդ քահանա Մայիլյանը: Այն լույս է տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի մեկենասությամբ:
«Ամենայն Հայոց կաթողիկոսներ» հանրագիտարանը, լինելով Հայոց եկեղեցու պատմության յուրօրինակ արտահայտությունը, միաժամանակ հայոց պատմության համարժեք նկարագիրն է: Ի տարբերություն նախորդների, այս հանրագիտարանն առավել ամբողջական ու համապարփակ է ներկայացնում Հայոց կաթողիկոսների գործունեությունը: Թարմացվել են նաեւ մատենագիտական ցանկերը: Ներկայացված Հայոց հայրապետների վավերական պատկերները սկսվում են ԺԹ դարի սկզբներից եւ շարունակվում մինչեւ մեր օրերը: Գրքում օգտագործվել են ինչպես վավերական պատկերներ, այնպես էլ նախորդ դարերի մանրանկարներ:
Երեւան (Երկիր)- 10-2-2009
Wednesday, February 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment