Tert.am. 29-5-2009- «Այսօր՝ ընտրություններից երկու օր առաջ, Հայաստանում ստեղծվել է լրիվ նոր քաղաքական իրավիճակ»,- ընդդիմության այսօրվա հանրահավաքում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ու ավելացրել, որ չնայած փետրվարյան կեղծված ընտրություններին, մարտիմեկյան սպանդին, 5 տասնյակից ավելի քաղբանտարկյալների գոյությանը՝ ժողովուրդն այսօր կրկին ոտքի է կանգնել և պատրաստ է վճռական պայքարի։Շարունակելով ելույթը՝ Լևոն Զուրաբյանը նշել է, որ այսօր իշխանությունները հույսը դրել են ընտրակեղծիքների վրա և բարեհոգաբար չեն ընդունելու ընտրությունների արդյունքները։ Սրա դեմ, սակայն, ասել է Զուրաբյանը, ընդդիմությունը մշակել է պայքարի իր մեխանիզմները՝ համաձայն որի ամեն ընտրատեղամասի մոտ մարդիկ են հավաքվելու ու ժողովրդարավարական վերահսկողություն են իրականացնելու։
Saturday, May 30, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment