Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների երկրորդ համաժողովի մասնակիցները տարածել են միջազգային խաղարարար ծրագրերին Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության սկզբունքների Հռչակագիրը, որում մասնավորապես նշված է. «Մենք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդներս եւ փորձագետներս, հայտարարում ենք միջազգային խաղարարար ծրագրերին մեր մասնակցության սկզբունքները.-չմասնակցել միջհամայնքայնության շրջանակներում կամ մեր` որպես ԼՂՀ քաղաքացիների, ինքնանույնականացմանը հակասող եւ այն սահմանափակող որեւէ այլ ձեւաչափով նախատեսված ծրագրերին,-համագործակցել միջազգային կազմակերպությունների եւ դոնորների հետ փոխադարձ թափանցիկության ու բացահայտության հիման վրա` հաշվի առնելով առկա իրողությունները»:
Հռչակագրի ընդունումը պայմանավորված էր նրանով, որ վերջին ժամանակներս «տեղի են ունենում խաղաղ քաղաքացիական երկխոսության քաղաքականացման միտումներ, որոնք ըստ էության աղավաղում են փաստացի իրավիճակը եւ կանխորոշում հակամարտության քաղաքական պաշտոնական կարգավորման արդյունքները»:
Տեղեկացնենք, որ երկրորդ համաժողովը տեղի է ունեցել մայիսի 18-ին, Ստեփանակերտում: Համաժողովի աշխատանքներին մասնակցել են միայն այն ՀԿ-ների ներկայացուցիչներն ու փորձագետները, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ վստահության ձեւավորմանն ուղղված միջազգային ծրագրերին: Համաժողովի աշխատանքներին հրավիրվել ու մասնակցում էին նաեւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը եւ ԼՂՀ միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովան:
Wednesday, May 27, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment