Tuesday, June 16, 2009

Իրանում կվերահաշվարկեն ձայները, բայց...

Tert.am.16-6-2009- Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների խորհրդի խոսնակը հայտարարել է, որ խորհուրդը պատրաստ է վերահաշվարկել նախորդ շաբաթ երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները։ Սակայն Իրանի պետական հեռուստատեսությամբ նշվել է, որ ձայների վերահաշվարկը սահմանափակվելու է այն ընտրատեղամասերով, որոնց վերաբերյալ նախագահի թեկնածուները բողոքներ են ներկայացրել։ Այդ մասին հաղորդում է AP-ը։ Հիշեցնենք, որ 12 անդամներից բաղկացած պաշտպանների խորհուրդը, որի կազմի մեջ, ըստ իսլամական օրենքի, մտնում են հոգևորականներ և փորձագետներ, վերհաստատում և վավերացնում է ընտրության արդյունքները։

No comments: