HayInfo-15-6-2009- ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ ընդունվել են մի շարք կարևոր որոշումներ՝ ուղղված հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործմանն ու կազմակերպության ներուժի էական ամրապնդմանը։ Այդ մասին երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
«Գագաթաժողովի գլխավոր իրադարձությունը ՀԱՊԿ-ի Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագրի ստորագրումն է, որտեղ ամփոփված են կազմակերպության անդամ պետությունների հավաքական անվտանգության մեխանիզմի նշանակման, կազմի և հետագա կիրառման հարցերը։ Դա հնարավորություն կընձեռի մեր երկրներին ավելի արդյունավետ արձագանքել միջազգային ահաբեկչության, ներքին և անդրսահմանային հանցագործության խնդիրներին՝ ներառելով թմրահանցագործությունը, ինչպես նաև համապատասխան ներքին կամ, հնարավոր է, տարածաշրջանային հակամարտություններին»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին «այն մեծ և արդյունավետ աշխատանքի համար, որը Սերժ Ազատովիչը կատարել է ՀԱՊԿ-ի նախագահի պաշտոնում»։
«Մենք Սերժ Ազատովիչի հետ պայմանավորվել են միջանցքում, որ սկզբում ես կսկսեմ պատասխանել, իսկ Սերժ Ազատովիչը կմտածի, թե ինչ կարելի է ավելացնել։ Սակայն, հաշվի առնելով, որ ես արդեն, ըստ էության, գնահատել եմ նաև ՕԱՀՈՒ-ի համաձայնագիրը և կազմակերպության ներուժը, ինձ մնում է միայն թերևս մի քանի լրացուցիչ մանրուքների մասին խոսել»,- նշել է Ռուսաստանի նախագահը։ «Մենք նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Ղազախստանում անցկացված ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում մշակել էինք գաղափար, որպեսզի լրացուցիչ խթան տանք մեր ուժերին, որոնք գործում են ՀԱՊԿ-ի տարածքում և ձևափոխել արագ ծավալման ուժերը հատուկ, օպերատիվ արձագանքման ուժերի։ Սակայն դա տերմինաբանական փոփոխություն չէ, դա առկա ուժերի հիման վրա ներուժով մոտ ինչ-որ նոր ստորաբաժանումների ստեղծման ցանկություն չէ։ Դրանք բավական արմատական փոփոխություններ են մեր այն պատկերացումների շուրջ, թե ինչ իրենցից պետք է ներկայացնեն այդ հավաքական ուժերը»,- հավելել է Մեդվեդևը։
Նա նաև նշել է, որ «իհարկե, դրանք պետք է շարժունակ լինեն, բայց միևնույն ժամանակ դրանք պետք է բավարար լինեն ամենամեծ, ամենահիմնարար, ամենածանր սպառնալիքներին արձագանքելու համար։ Ես նկատի ունեմ և՛ ահաբեկչությունը, և՛ հանցագործությունը, և՛ այլ տարածաշրջանային մարտահրավերները և հակամարտությունները։ Այդ իսկ պատճառով դրանք պետք է համապարփակ լինեն, սակայն ոչ փոքր։ Դրանք պետք է իզորու լինեն լուծել ամենատարբեր խնդիրներ։ Դրանք պետք է հավաքագրված լինեն ռազմատեխնիկայի վերջին խոսքին համապատասխան։ Եվ այն, ինչ մենք այսօր արել ենք, ստորագրելով ՕԱՀՈՒ-ի համաձայնագիրը, դա ևս մեկ քայլ է այնպիսի ուժերի ստեղծման ուղղությամբ, որոնց հետ հաշվի կնստեն և որոնք իրականում կկարողանան հետ մղել ամենատարբեր վտանգները»։
Սերժ Սարգսյանը, իր հերթին, նշել է, որ ՕԱՀՈՒ-ն այն գաղափարների նյութականացումն է, որոնք ընկած են Հավաքական անվտանգության պայմանագրի հիմքում։
«Ես համոզված եմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ կայացած որոշումներին մենք հստակ բովանդակություն ենք հաղորդել։ Մեկ տարի առաջ, երբ Հայաստանը ստանձնեց նախագահությունը, ես ասացի, որ թե՛ Հայաստանը, թե՛ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրներն աշխատելու են ոչ միայն ավելի վաղ կայացված որոշումների իրականացման շուրջ, այլև կգտնեն նոր գաղափարներ, թե ինչպես հարստացնել մեր պայմանագիրը։ Ես նշում են միայն երկու պահ։ Առաջինը՝ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն է, և երկրորդը՝ մեր արտաքին քաղաքականության ավելի սերտ համակարգումն է։ Մենք առաջին անգամ հավաքվել ենք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի, ԵԱՀԿ արտգործնախարարների նիստերից առաջ և մշակել ենք հստակ մոտեցումներ հստակ հարցերի շուրջ։ Ես կարծում եմ, որ միայն այդ երկու պահերը վկայում են, որ մեկ տարվա ընթացքում մեր կողմից կատարվել է էական և լուրջ աշխատանք»,- հայտարարել է Հայաստանի նախագահը։
Monday, June 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment