Tuesday, June 16, 2009

Երևանում նույնպես բողոքում էին Ահմադինեժադի դեմ

Երեկ Երևանում՝ Իրանի դեսպանատան առջև, հավաքվել էին իրանցի ուսանողները, ովքեր նույնպես բողոքում էին Իրանում կայացած ընտրությունների արդյունքների կապակցությամբ։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ «Ազատության» ռադիոկայանի թղթակցի հաղորդմամբ՝ հայաստանաբնակ իրանցիները «Որտե՞ղ է իմ քվեն» ցուցանակներով կոչ են անում իրենց թեկնածու Միր Հոսեյն Մուսավիին վերահաշվարկ պահանջել կամ նոր արդար ընտրություններ անցկացնել։ «Մենք քո կողքին ենք, ու ամեն կերպ աջակցում ենք քեզ։ Մեզ բռնապետ պետք չէ»,- բացականչում էին իրանցիները։ Հավաքվածները կանաչ վզկապներ էին կապել՝ որպես անցկացված ընտրությունների հանդեպ իրենց անհանդուրժողականության խորհրդանիշ։ Նրանք նշում էին, որ խնդիր չունեն Իրանի իսլամական հանրապետության հետ, դեմ են միայն Մահմուդ Ահմադինեժադի քաղաքականությանը։ Մոտ հինգ տասնյակ հավաքված իրանցիներն ասում էին, որ իրենց քվեն տվել են Միր Հոսեյն Մուսավիին ու վանկարկում էին՝ «Մուսավի, մենք քեզ հետ ենք, մենք քո մեջքին կանգնած ենք»։

No comments: