«Լրագիր» 15-6-2009- ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը հունիսի 15-ին Դե ֆակտո ակումբում մանրամասնել է հունիսի 12-ին հայ Ազգային կոնգրեսի հանրահավաքում իր ունեցած ելույթը: Ըստ նրա, ելույթի հիմնական շեշտը երկուսն էր: “Առաջինը, ընտրություններից հետո իշխանությունն իրեն զգում էր բավականաչափ ազատ: Եթե նկատել եք, 5:2 պարտվելու պարագայում Սերժ Սարգսյանը ում հետ էր, Հայաստան-Թուրքիա երիտասարդական ֆուտբոլային խաղի ժամանակ, ում հետ էր գտնվում եւ ինչպես էին այդ մարդիկ հագնված, պահում իրենց: Ուղղակիորեն կան քայլեր, որոնք հասարակության նկատմամբ ոնց որ թե իշխանությունը, գիտեք, գրգռելու միտում ունենա: Բոլորը գիտեն, որ օլիգարխների մի մասը մասնակցել են ընտրակեղծիքների, կատարել են բավականաչափ լուրջ գործողություններ ընտրական գործընթացների դեմ, ընդունել է այդ ամենն, այդ մարդիկ ուղղակիորեն բոլոր տեղերում նախագահի հետ երեւում են, հարսանիքներին իրար հետ պարում են, տժժացնում են, եւ այդ ամենը ցույց է տալիս, որ իշխանությունն ընդհանրապես թքած ունի հասարակության կարծիքի վրա”, ասում Արամ Կարապետյանը:Նրա խոսքով, իշխանությունը համարում է, թե քանի որ ՀԱԿ-ին “ջարդել” են, ապա իրենք կարող են թե ներսում, թե դրսում իրենց զգալ ազատ: “Այնինչ ես կարծում եմ, որ ընդդիմությունը հիմա ուղղակիորեն վրադասավորման խնդիր ունի, այդ ամենից դասեր քաղելու խնդիր ունի: Եվ եթե հիշում եք, հաճախ են ասել, որ ընդդիմությունը կոտրված է, ժողովուրդը հիասթափված է: Հիշեցնում եմ ձեզ, 2003 թվականի ընտրություններից հետո էր այդպես, 2004-ի ապրիլյան ծեծուջարդից հետո էր այդպես: Ես ուղղակի ձեր ուշադրությունն ուզում եմ ձեր ուշադրությունը բեւեռել մի հարցի վրա, որ այդ ամենի պատասխանը տվել է 2008-ի մարտի 1-ը: Վատ բան, որովհետեւ մարդիկ են զոհվել, բայց մի տեղ էլ պիտի հասկանանք, որ բոլոր այն անալիզները, որ հայ ժողովուրդը արդեն կոտրված է, ընդդիմությունը ոչ մի բանի ընդունակ չէ եւ այլն, այդ պարագայում ասեք խնդրեմ, 2008 թվականի մարտի 1-ին, փետրվարի 20-ից սկսած, այդ ովքեր էին կանգնած հրապարակում եւ ովքեր էին մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ”, ասում է Արամ Կարապետյանը:
Monday, June 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment