/PanARMENIAN.Net/ 15.06.2009 - Հունիսի 14-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Երկու երկրների նախարարները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:
Հանդիպումն ընթացել է հայ-ռուսական դաշնակցային գործընեկերության հարաբերությունների համար բնորոշ անմիջական մթնոլորտում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Tuesday, June 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment