Երկար ժամանակ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը դարձել էր մամուլում քննարկվող հիմնական թեմաներից մեկը` գրում է օրաթերթը։
Վերադարձել է այլ կարգավիճակով
Երբ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը՝ նույն ինքը՝ Միշիկը, հրաժարականի դիմում է գրել, սկսվեցին տարաբնույթ մեկնաբանություններ հնչել ... Սակայն «ՉԻ» աղբյուրները փոխանցում են, որ Միքայել Մինասյանի շուրջ պտտվող խոսակցությունները կարծես մտացածին էին։ Բանն այն է, որ նա այսօրվանից կրկին աշխատանքի է անցել։
Միշիկը զբաղեցնում է նույն պաշտոնը և կոորդինացնելու է այն բոլոր ոլորտները, որոնք նախկինում գտնվում էին նրա վերահսկողության տակ՝ լրատվամիջոցների (հատկապես հեռուստաընկերությունների) աշխատանքների կոորդինացում, Սերժ Սարգսյանի PR-ի և առհասարակ իշխանության տեսակետների քարոզչության կազմակերպում։
Կրկին նախագահական նստավայր վերադարձած Միշիկին Սերժ Սարգսյանը այլ ոլորտներ էլ է վստահել՝ մեծացնելով նրա լիազորությունները։ Այսուհետ Միշիկը զբաղվելու է նաև իշխանական համակարգի մի քանի այլ օղակների ուղղակի կառավարմամբ...
Wednesday, September 23, 2009
«Չորրորդ իշխանություն». Սերժ Սարգսյանի փեսան վերադարձավ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment