Wednesday, September 23, 2009

Հայաստանում Դիվանագիտական դպրոց կստեղծվի

/PanARMENIAN.Net/ 23.09.2009 - Հայաստանում Արտգործնախարարությանը կից դիվանագիտական դպրոց կստեղծվի: Վերջինիս ստեղծման մասին որոշում կայացվել էր հինգշաբթի օրը Հայաստանի կառավարության նիստում: Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի խոսքերով, տվյալ որոշումը պայմանավորված է նրանով, որ երկար ժամանակ երկրի դիվանագետներն ուսումն արտասահմանում էին ստանում, իսկ այժմ բավարար նախապայմաններ կան Հայաստանի ԱԳՆ-ին կից դիվանագիտական դպրոց ստեղծելու համար, որտեղ դիվանագետները համապատասխան պատրաստում եւ վերապատրաստում կանցնեն: Այդ առնչությամբ Կիրակոսյանը հաղորդել է, որ դպրոցի ֆինանսավորումը կիրականացվի Եվրամիության եւ ԵԱՀԿ միջոցների հաշվին:

No comments: