Wednesday, September 23, 2009

ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը հեռացել է Հայաստանից և հաստատվել Շվեդիայում

«Անկախ» 22-9-2009- ՀԺԿ քաղխորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանը հեռացել է Հայաստանից և բնակություն հաստատել Շվեդիայում: «Խաչատրյանը մեկնել է արձակուրդի և հետո էլ չի վերադարձել»,- «Անկախ»-ին տեղեկացրին ՀԺԿ գրասենյակից: Խաչատրյանը կուսակցությունից հեռանալու դիմում չի ներկայացրել: Սակայն, ՀԺԿ վարչության քարտուղար Ստեփան Մինասյանն ասում է, որ Խաչատրյանը կդադարի կուսակցության անդամ լինելուց, երբ ձեռք բերի այլ երկրի քաղաքացիություն: Խաչատրյանն անդամակցում էր ՀԺԿ-ին 1998 թ.-ից, երբ և հիմնադրվել է կուսակցությունը: Իսկ թե ինչու է Խաչատրյանը հեռացել Հայաստանից, Մինասյանն ասաց. «Ի՞նչ պատճառներ կարող են լինել. մարդը որոշել է, որ Հայաստանում հնարավոր չէ ապրել և հեռացել է»:

No comments: