Wednesday, September 23, 2009

Վավերացնելով ՄԱԿ-ի կոնվենցիան՝ Թուրքիան ընդունում է Հայոց ցեղասպանությունը

Tert.am.23-9-2009- Հայաստանն ու Թուրքիան վավերացրել են ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը, Կոնվենցիան միակ միջազգային իրավական փաստաթուղթն է, որը կարգավորում է ցեղասպանությանը վերաբերող հարցերը: «Եթե որևիցե երկիր վավերացնում է կոնվենցիան, դա նշանակում է, որ այն ընդունում է դա: Թուրքիան, վավերացնելով ՄԱԿ-ի կոնվենցիան, ընդունում է Հայոց ցեղասպանությունը»,- նշել է Սարգիս Գրիգորյանը: Միևնույն ժամանակ, Գրիգորյանը նաև հավելել է, որ Կոնվենցիայի մշակող Ռաֆայել Լեմկինն իր հաշվետվությունում հստակ գրել է, որ ցեղասպանություն հասկացությունը կոնվենցիայում ձևավորվել է Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հիման վրա: Հավելենք, որ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտել 1951թ. հունվարի 12-ին:

No comments: