Tert.am.23-9-2009- Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՀՅԴ–ական Վահան Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը, թե առաջին նախագահը հասկանում է այս գործընթացների վտանգավորությունը ու կարծում է, որ Սերժ Սարգսյանը կձախողվի։
«Այս գործընթացների վտանգավորության մասին ՀԱԿ–ը խոսում է անցած տարվանից, մինչդեռ նույն Դաշնակցությունը մի ամբողջ մեկ տարի լինելով տեղյակ գործընթացից, ոչինչ չարեց և միայն, երբ որ այդ փաստաթղթերը ջրի երես դուրս եկան, Դաշնակցությանն այլ բան չմնաց անել, քան փրկել դեմքը։ Դաշնակցությունը ամբողջ մեկ տարի մատը մատին չխփեց, իսկ Հայ ազգային կոնգրեսը ամբողջ մեկ տարի խոսում էր այն վտանգների մասին, որոնք կախված են և Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության գլխին և Հայաստանի գլխին կապված հայ–թուրքական հարաբերությունների հարցով»,– մասնավորապես, հայտարարել է Արման Մուսինյանը։
Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի կողմից արտգարոծնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը պահանջելուն, Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակը դա մանկամտություն է որակել։ Ըստ նրա, երբ երկրի արտաքին քաղաքականությունը վարում է ՀՀ նախագահը, մանկամտություն է արտգործնախարարի հրաժարականը պահանջելը. ստացվում է Դաշնացության «դեմ ըլլալով, կողմ ենք» մոտեցումը։
Wednesday, September 23, 2009
Դաշնակցությունն ամբողջ մեկ տարի մատը մատին չտվեց. ՀԱԿ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment