Wednesday, September 23, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ` ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՍԻ՞

«ԱԶԳ», 23-09-2009- Թուրքական Milliyet թերթը տեղեկացնում է, որ մոտ ապագայում Ռուսաստանն ու Թուրքիան կարող են «միմյանց հաճոյանալու» համար ճանաչել համապատասխանաբար Կիպրոսի թուրքական մասի եւ Աբխազիայի անկախությունները: Թերթի կարծիքով` սա չի համարվում ավելի անհավանական ծրագիր, քան Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հաստատումը:Հիշեցնենք, որ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունները, որին հետեւեցին Նիկարագուան եւ Վենեսուելան:

No comments: