Aysor.am.19.10.2009-Նախօրեին առավոտյան Իրանի Սարբազ քաղաքում պայթյուն է թնդացել, որի արդյունքում զոհվել է առնվազն 30 մարդ, 60-ը վիրավորվել են:
Ինչպես հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը, Իրանի իշխանությունները հաստատել են, որ զոհվածների թվին են պատկանում նաև Իսլամական հեղափոխության պահակախմբի 6 բարձրաստիճան սպա:
Մահապարտ-ահաբեկիչը ներխուժել է դահլիճ, որտեղ անց է կացվել շիիթական և սունիթական հանրությունների ներկայացուցիչների նիստը, որին մասնակցել է նաև Իսլամական հեղափոխության պահակախմբի գերագույն հրամանատարությունը:
Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Իսլամական հեղափոխության պահակախմբի ներկայացուցիչը կատարվածի համար մեղադրել է ԱՄՆ-ի և Բրիտանիայի հատուկ ծառայություններին, հայտնելով, որ վերջիններս առնչություն ունեն Սարբազում իրականացված ահաբեկչությանը:
Իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ահաբեկչության իրականացման հետ առնչություն ունենալու համար մեղադրել է Պակիստանի հատուկ ծառայությունները: Ըստ ԲԻ-ԲԻ-ՍԻ-ի, Ահմադինեժադը Իսլամաբադին կոչ է արել ձերբակալել չարագործներին:
«Մենք տեղյակ ենք, որ Պակիստանի հատուկ ծառայությունները համագործակցում են այն ուժերի հետ, որոնք մեղավոր են այս ահաբեկչության համար», - Իրանի նախագահի խոսքերը փոխանցել է Ֆարս գործակալությունը:
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment