Tuesday, October 20, 2009

Թուրքիայի արտգործնախարար. Ադրբեջանի հողերը մեր համար սուրբ հողեր են

News.am- 19-10-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Չեխիայի արտգործնախարար եւ վարչապետի օգնական Յան Կոհոտի հետ կազմակերպած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի պահվածքին՝ կապված վերջին իրադարձությունների հետ։ «Ինձ համար, որպես Թուրքիայի հանրապետության պաշտոնյա, եւ 72 միլիոն թուրք ժողովրդի համար ադրբեջանական դրոշը եւ թուրքական դրոշը միեւնույն չափով սուրբ են», հայտարարել է Դավութօղլուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberx կայքէջը։ «Ադրբեջանի հողերը մեր հողերի պես սուրբ են մեր համար, եւ մեր կարեւոր խնդիրներից է ադրբեջանական հողերի ազատումը „բռնազավթումից“։ Մեր այս դիրքորոշումը այսպես էլ շարունակվելու է։ Մի հին ասացվածք կա „Երկինքը գետին իջնի էլ՝ մեր դիրքորոշումը չի փոխվելու“։ Դա սկզբունքային դիրքորոշում է։ Իսկ հանված դրոշների հետ կապված՝ ինձ ասել են, որ դա արվել է վերանորոգման համար։ Մենք ադրբեջանական ժողովրդին վստահում ենք»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

No comments: