News.am. 17-10-2009- Բաքվի շահիդների ծառուղում հանվել են թուրքական դրոշները, հաղորդում է ANS press-ը: Ծառուղու անվտանգության ծառայողի խոսքով դրոշները դրոշակաձողերից հանվել են դեռեւս հոկտեմբերի 15-ին:
«Առավոտյան 2-3 աշխատողներ եկան եւ հանեցին բոլոր դրոշները: Իսկ երեկ երեկոյան նույն աշխատակիցները ապամոնտաժեցին դրոշակաձողերը, իսկ վնասված հատվածը բետոնապատեցին եւ ծածկեցին քարե սալիկներով»,-պատմել է պահակը: Նա ասում է, որ տեղյակ չէ, թե ով է տվել դրոշակները հանելու հրահանգը, սակայն ենթադրում է, որ հեղինակները բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Պահակը, ով չի ցանկացել նշել իր անունը, պատմել է, որ նախքան աշխատակիցների ժամանելը, ծառուղի են այցելել ինչ-որ «իշխանավոր մարդիկ»: «Արտասահմանյան մեքենաներով եկածները կոստյումով էին ու փողկապով, ինչ-որ հրահանգներ տվեցին` ցույց տալով հուշարձանը եւ գնացին: 1-2 ժամ անց եկան աշխատողները»:
Հարկ է նշել, որ այս փաստն արդեն ռեզոնանս եւ բուռն արձագանք է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում: Մասնավորապես այս փաստի առթիվ իր մտահոգությունն ու զարմանքն է հայտնում CNN turk-ը.
Իչնպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը՝ վկայակոչելով թուրքական ազգայնականների Yenicag թերթը, հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայացած Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ մարզադաշտի տարածքում լուսանկար է արվել, որում պատկերված է եղել մի տուփ, վրան գրված «զուգարան» եւ մեջը նետված ադրբեջանական դրոշներ։
Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութը, խոսելով լուսանկարից, նշել է, որ իրեն եւս նման լուսանկարի գոյության մասին տեղեկություններ են հասել, սակայն իր հարցմանն ի պատասխան` գրավոր հաղորդագրություն է եկել, թե նման բան չկա:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Հայաստան-Թուրքիա հանդիպման ժամանակ արգելել էին մարզադաշտ բերել ադրբեջանական դրոշներ, քանի որ չէին ցանկանում խաղին հաղորդել ավելորդ քաղաքական երանգավորում:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment