Friday, October 16, 2009

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը չի հանվի Գերմանիայում կոալիցիոն համաձայնության տեքստից

/PanARMENIAN.Net/ 15.10.2009 - Գերմանիայի կանցել Անգելա Մերկելի կոնսերվատիվ կուսակցությունը պայմանավորվել է Ազատ դեմոկրատների լիբերալ կուսակցության հետ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը կոալիցիոն համաձայնագրում պահպանելու վերաբերյալ: Ինչպես նշում են աղբյուրները, այդ համաձայնագիրը Մերկելի ու FDP-ի կուսակցությունների միջեւ 2005թ. կոալիցիոն համաձայնագրի նմանությամբ է կազմված: Այս համաձայնագրում, մասնավորապես, ասվում է. «Եթե ԵՄ-ն ի վիճակի չէ նոր անդամներ ընդունել իր կազմում կամ Թուրքիան չի համապատասխանում անդամակցության համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին, Անկարան գոնե պետք է սերտորեն համագործակցի եվրոպական կառույցների հետ, ինչը թույլ կտա նրան արտոնյալ հարաբերություններ զարգացնել Եվրամիության հետ»: 2005թ. ԵՄ-ն համաձայնվեց բանակցություններ սկսել Թուրքիայի հետ եվրոպական ընտանիքին անդամակցելու շուրջ: Ա.Մերկելի կոնսերվատիվ դաշինքը դեմ է Անկարայի անդամակցությանը ԵՄ-ին: Կանցլերն ինքն է բազմիցս հայտարարել, որ ԵՄ-ին անդամակցության փոխարեն, լավ կլինի Անկարային «արտոնյալ գործընկերություն» առաջարկել, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

No comments: