/PanARMENIAN.Net/ 15.10.2009 - Բուրսային Աթաթուրքի անվան մարզադաշտում, որտեղ անցնում էր 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը, երկրպագուները, չնայած ՖԻՖԱ-ի արգելքին, այնուամենայնիվ Ադրբեջանի դրոշ էին պարզել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Բուրսայից, տրիբունաներում ժամանակ առ ժամանակ հայտնվում էր ոչ մեծ ադրբեջանական դրոշը, որը երկրպագուներն արագ թաքցնում էին` վախենալով, որ ոստիկանները կտեսնեն:
Ադրբեջանական դրոշներն արգելելու մասին որոշումը նախօրեին ընդունել էր ՖԻՖԱ-ն: Նմանատիպ որոշում էր կայացրել նաեւ Բուրսայի քաղաքապետարանը, սակայն հետո հրաժարվել էր իր որոշումից:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment