Monday, October 19, 2009

Էրդողանը Իսրայելին անվանել է «հալածող»

News.am.19-10-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցած շաբաթ Իսրայելին անվանել է «հալածող»: Այս մասին գրում է թուրքական Hurriet-ը: «Թուրքիան իր ողջ պատմության ընթացքում երբեք չի պաշտպանել հալածողներին, նա միշտ պաշտպանել է հալածյալներին: Թուրքիան ոչ մի երկրի հանդեպ թշնամաբար չի տրամադրված, բայց… նա հանդես է գալիս ընդդեմ անարդարության»,- հայտարարել է Էրդողանը, կոնկրետ չնշելով Իսրայել անունը: Հիշեցնենք, որ երկու ռազմավարական դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի մեջ լարվածությունն ի հայտ է եկել հունվարին, երբ Թուրքիան խստորեն դատապարտել է Թել Ավիվի 22-ամյա վաղեմության ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Նրանց միջեւ հարաբերություններն էլ ավելի վատացան անցած շաբաթ, երբ Թուրքիան բացառեց Իսրայելի մասնակցությունը ամենամյա ռազմական վարժանքներին: Իսրայելն, իր հերթին, քննադատեց Թուրքիային պետական հեռուստաալիքով հեռուստասերիալ ցուցադրելու համար, որտեղ իսրայելական զինվորները ներկայացված էին որպես արյունարբու մանկասպաններ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն էլ հայտարարեց, որ «փոխհարաբերությունները կբարելավվեն, երբ Գազայի հատվածում ավարտվի մարդկանց ողբերգությունը»: Միաժամանակ, իսրայելական Haaretz թերթը մեջբերել է այդ երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուի խոսքը Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի հետ համատեղ հարցազրույցի ժամանակ, որտեղ նա հայտարարել էր, որ չի հավատում, թե Թուրքիան կարող է ազնիվ միջնորդ լինել Սիրիայի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորելու հարցում:

No comments: