Friday, October 16, 2009

Միշել Պլատինիին քաղաքականությունը չի հետաքրքրում

Tert.am. 16-10-2009- ՈՒԵՖԱ-ի նապագահ Միշել Պլատինին, ով Բուրսայում ներկա է գտնվել Թուրքիա- Հայաստան (2:0) ընտրական փուլի խաղին, ադրբեջանական ԱՊԱ-ին հայտնել է, որ իրեն քաղաքականությունը չի հուզում: «Ես քաղաքական գործիչ չեմ: Ֆուտբոլն ինձ համար պարզապես խաղ է: Ես ֆրանսիացի եմ և պատկերացում չունեմ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին: Դրա համար էլ ինձ հետաքրքրում է ֆուտբոլը, այլ ոչ թե այդ խնդիրները: Ներկայիս սերունդը շարունակում է զբաղվել անցյալով: Ես գտնում եմ, որ մենք պետք է ազատվենք նախկին խնդիրներից եւ մտածենք միասին ապագա կառուցելու մասին: Հենց այդ պատճառով էլ ես ժամանեցի Թուրքիա»,- եվրոպական ֆուտբոլի ղեկավարի խոսքերը մեջբերում է armsport.am–ը:

No comments: