/PanARMENIAN.Net/ 16.10.2009 - Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն միջազգային կյանքում` ստորագրվեց Արձանագրություններ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների հաստատման վերաբերյալ, որոնք որոշում են հետագա քայլերը դեպի միջպետական կապերի համապարփակ կարգավորումը: Այդ մասին ՌԴ ԱԳՆ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն: Նրա խոսքերով, Մոսկվան անկեղծ ուրախ է Հայ-թուրքական արձանագրությունների ստորման համար, քանի որ Հայաստանը եւ Թուրքիան է` Ռուսաստանի բարեկամ պետություններն են:
«Ստորագրված փաստաթղթերի բովանդակային մասը, մեր համոզմամբ վկայում է երկու կողմերի վճռականության մասին` անցնելու ճանապարհի իրենց մասը: Ուշագրավ է, որ նախատեսված քայլերից ոչ մեկը չի կարող մեկնաբանվել, որպես երրորդ կողմին վնաս հասցնող: Երկու հարեւան պետությունների հարաբերությունների բարելավումը կաշխուժացնի առեւտրատնտեսական հարաբերությունները, դրական կանդրադառնա Հայաստանի եւ Թուրքիայի սոցիալ տնտեսական իրավիճակի վրա:
Ռուսաստանի Դաշնությունը իր կողմից պատրաստ է աջակցել այդ գործընթացին`Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հետագա համագործակցության նախագիծների իրագործման միջոցով:
Մենք ողջունում ենք գործնական եւ պրագմատիկ հայ եւ թուրք գործընկերների համատեղ աշխատանքը բարդ հարցերի կարգավորման վերաբերյալ:
Արձանագրությունների ստորագրումը` դա առաջին քայլն է հարաբերությունների կարգավորման ճանապարհին: «Կողմերին անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ վավերացնել այդ փաստաթղթերը եւ անցնել նրանց գործնական իրականացմանը», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն ներկայացուցիչը:
Friday, October 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment