Tuesday, October 20, 2009

Քվեարկությունը կարող է փա՞կ լինել

A1+- 19-10-2009- ԱԺ նախագահին դեռ չի ներկայացվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցը: Այս մասին «Ա1+»-ը տեղեկացավ ԱԺ նախագահի մամլո խոսնակ Նաիրի Պետրոսյանից: Նա նկատեց, որ հարցը կարող է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել միայն հանրապետության նախագահը' ՍԴ-ում արձանագրությունների սահմանադրականության հարցը ուսումնասիրելուց հետո: Խորհրդարանն էլ հերթական կամ արտահերթ նիստում կքննարկի արձանագրությունների վավերացման հարցը եւ քվեարկությամբ կորոշի' վավերացնել, թե ոչ: Իսկ քվեարկությունը բաց, թե փակ է անցկացվելու խորհրդարանում: Մեր այս հարցին Նաիրի Պետրոսյանը պատասխանեց. «Վավերացման քվեարկության պրոցեսը բաց է, բայց տեսականորեն կարող է որոշում կայացվել ու փակ անցկացնել քվեարկությունը, բայց ինչ ունենք թաքցնելու, կամ վախենալու»:

No comments: