Panorama.am -8-10-2009- Հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ ամենից շատ շահագրգռված է Թուրքիան, քանի որ նա ունի շատ հստակ կարգավիճակ` «հանցագործությունների համար որոնվող հանցագործի կարգավիճակ» (Ցեղասպանություն է իրագործել հայերի, հույների, ասորիների նկատմամբ), ուստի Թուրքիան ամեն ինչ պետք է անի այդ կարգավիճակից դուրս գալու համար:
Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Այս ամենը կախված է Թուրքիայի գլխին, ինչը մշտապես օգտագործում են մեծ տերությունները: Հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ` կարող է մեղմվել այդ իրավիճակը, ինչպես նաև ներքին քաղաքականությունը, որտեղ լուրջ ինքնության ճգնաժամ կա: Նա փորձում է ցույց տալ, որ ընդունակ է երկխոսության»,- ասաց նա:
Ըստ նրա, կան նաև արտաքին էքսպանսիայի միտումներ, նշելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, որոնցով հանդես է գալիս Իլհամ Ալիևը: Այս առումով նա տեղին համարեց ասել` «Ծերուկը լրիվ անտանելի է դարձել»:
Փորձագետի կարծիքով, Թուրքիայի և Ադրբեջանի միջև, այնուամենայնիվ, սև կատու է անցել: Այս հանգամանքը Գ. Հարությունյանը օգտակար է համարում Հայաստանի համար, այսինքն` Թուրքիա-Ադրբեջան տանդեմի թուլացումը:
Անդրադառնալով Հայաստանի համար վտանգներին, օրինակ, ինչպես շատերն են պնդում, արձանագրությունների վավերացմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցում կամ հետին պլանի մղում, բանախոսն ասաց, որ, ինչպես ասել է Հանրապետության նախագահը, Ցեղասպանության հարցը ոչ ոք օրակարգից չի հանում.
«Այս ամենը կարող են հրահրել ավելի ակտիվ գործողությունների: Միայն ու միայն պետք է ակտիվացնի հայության գործողությունները և Ցեղասպանության, և պահանջատիրության, և այլ այլ խնդիրներ հարցում»:
Իսկ սահմանների բացման պարագայում տնտեսական էքսպանիայի հնարավարության մասին նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ փոփոխություններ հազիվ թե լինեն:
«Այստեղ պետք է գործի լավ մրցակցությունը: Հուսով եմ, որ մեր օլիգարխները թույլ չեն տա թուրքական ապրանքների էքսպանսիա»,- նկատեց նա` հավելելով, որ Թուրքիան կարող է որոշակի էքսպանսիայի ենթարկվել Հայաստանի կողմից, մասնավորապես, գազային ու էլեկտրաէներգիայի ոլորտներում` Թուրքիայի սահմանային շրջաններում: Բանախոսն այս մասին զրուցել է այդ ոլորտների հայ մասնագետների հետ:
Այն հարիցն, թե 1991-92 թթ. սահմանները բաց էին, Հայաստանի տնտեսությունն ավելի՞ հզոր էր, որ տնտեսական էքսպանսիայի չենթարկվեց, նա պատասխանեց.
«Այդ ժամանակ էլ այդ վտանգը կար, սակայն մենք օգտվեցինք բաց սահմանից. ստանում էինք ցորեն, ստրատեգիական բեռ: Կարևորն այն է, որ սահմանների բացման դեպքում մենք այլընտրանք են ունենում Վրաստանի հետ»:
Գ. Հարությունյանը կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը տարածաշրջանում արագ փոփոխությունների չի հանգեցնի.
«Եթե կատարվեն էլ որոշ փոփոխություններ, երկար ժամանակ մենք դա չենք զգա: Լարվածությունն ամբողջությամբ չի անցնի` ղարաբաղյան հակամարտություն, Վրաստան-Ռուսաստան սրված հարաբերություններ»:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment