/PanARMENIAN.Net/ 08.10.2009 - Հոկտեմբերի 8-ին Երեւանի կենտրոնում տեղի է ունեցել «Միացում» ազգային նախաձեռնության բողոքի ակցիան` ընդդեմ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ու Մադրիդյան սկզբունքների:
Բողոքի ակցիան ուղեկցվում էր ստորագրահավաքով եւ թղթերի հրկիզմամբ, որոնց վրա գրված էր` «Ո'չ թուրքական արձանագրություններին» եւ «Ո'չ Մադրիդյան սկզբունքներին»:
Բողոքի ակցիային մասնակցում էին կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ազգային-ազատագրական պայքարի մասնակից Ալեք Ենիգոմշյանը:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Խզմալյանն ասել է նաեւ, որ նման միջոցառումները տեւական բնույթ կկրեն եւ նախատեսվում է բողոքի նման ակցիաներ կազմակերպել ՀՀ բոլոր մարզերում: «Մեր բողոքի ցույցերն ուղղված են հայ ժողովրդի զգոնությունն արթնացնելուն եւ կոչ են անում ընդդիմանալ հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացին»:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment