«Անկախ» 19-10-2009- Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքի` 2007 թ-ի հունվարի 19-ի սպանության մասին նախօրոք տեղեկացված լինելու եւ միջոցներ չձեռնարկելու մեջ մեղադրվող Թուրքիայի անվտանգության տնօրինության հետախուզական վարչության պետ Ռամազան Աքյուրեքը հեռացվել է աշխատանքից:
«Աննախադեպ եւ շոկային իրադարձություն» բնութագրելով այդ իրողությունը՝ թուրքական «Աքշամը» հայտնել է, որ Աքյուրեքը մեղադրվում է Տրապիզոնի անվտանգության տնօրեն եղած ժամանակ Դինքի նկատմամբ սպանություն կազմակերպվելու մասին նախօրոք իմանալու եւ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու մեջ:
Ըստ թերթի` Աքյուրեքին պաշտոնից ազատելու հարցում դեր է խաղացել Թուրքիայի կառավարության վերստուգման հանձնաժողովի` նրա նկատմամբ պատրաստած զեկույցը: Զեկույցում հաստատվել է, որ Դինքի ոճրագործության հետ կապված վերջինս իր ստացած 11 տարբեր ծանուցումներից միայն մեկն է ուղարկել Ստամբուլի անվտանգության տնօրինության պատկան կազմավորումներին:
Ապացուցվել է, որ Դինքի սպանության մեջ ամբաստանվող Էրխան Թունջելը Աքյուրեքի` Տրապիզոնի անվտանգության տնօրեն եղած ժամանակ հանդիսացել է ոստիկանական գործակալ եւ տեղեկություններ է հայտնել նրան ենթադրվող հանցագործությունների մասին:
Չնայած Հրանտ Դինքի սպանության հետ կապված նրա փաստաբանների արտահայտած այդ մասին կասկածանքերին, 2007 թ-ի հունվարի վերջին Աքյուրեքը նշանակվել էր Թուրքիայի ոստիկանության գլխավոր հետախուզական վարչության պետ:
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment