/PanARMENIAN.Net/ 19.10.2009- Ադրբեջանի Միլլի Մեջլիսը քննարկման կդնի հայ - թուրքական արձանագրությունները: «Ես եւ իմ պատգամավոր գործընկերները վերադառնալով Թուրքիայից կներկայացնենք առաջարկություն այն հարցի շուրջ, որն այժմ անհրաժեշտ է ձեռնարկել, որպեսզի տվյալ արձանագրությունները չդրվեն քննարկման Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի կողմից», - ասաց պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը:
Օրուջի խոսքերով, կլինի Թուրքիայի խորհրդարանին ուղերց, թե ոչ, կախված է քննարկումներից:
«Ադրբեջանական կողմը կձեռնարկի որոշակի դիվանագիտական քայլեր: Ես գտնում եմ, որ կարելի է օգտվել ճնշման տարբեր լծակներից», - ասել է Օրուջը: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծել է,որ ոչ միայն հայ - թուրքական հարաբերությունները վերականգնող քաղաքականությունն է պետք քննարկել, այլեւ դրա հետ կապված գործընթացները:
«Մենք պետք է կողմնորոշվենք, թե Ադրբեջանը ինչ ձեռք կբերի եւ ինչ կկորցնի այդ գործընթացների արդյունքում, քանի որ ուժերի հարաբերակցության փոփոխությունը տարածաշրջանում մեծ նշանակություն ունի ապագա Ադրբեջանի հարցում: Խորհրդարանը, որը հանդիսանում է Բաքվի օրենսդիր մարմինը, պետք է այս հարցերի շուրջ կարծիքների փոխանակում անցկացնի», - ասել է կոմիտեի անդամը: Այս մասին հաղորդում է Trend News գործակալությունը:
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment