Tuesday, October 20, 2009

Միայն Ադրբեջանի ԱԳՆ–ի ներկայացուցիչը կարող է հասկանալ իր հայտարարությունը

Tert.am- 19-10-2009- ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Էլխան Պոլուխովի այն հայտարարությունը, համաձայն որի արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից և Հայաստանին մեղադրել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ։ «Ըստ երևույթին, պարոն Պոլուխովը նկատի ունի այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի ժողովրդի դեմ, այն «կառուցողականությունը», որով հրաժարվեց 2001թ. փարիզյան սկզբունքներից, որոնք թղթին հանձնվեցին Քի-Վեսթում, կամ էլ` այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը գրեթե մեկ տարվա ընթացքում հերքում էր 2007թ. ներկայացված մադրիդյան փաստաթղթի գոյությունը։ Կարծում եմ` Պոլուխովի կառուցողականությունը կարող է հասկանալ միայն ինքը` Պոլուխովը»։

No comments: