Tert.am- 19-10-2009- Երկուշաբթի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կրկին հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի փոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում։
«Ադրբեջանական հողը նույնքան թանկ է, որքան թուրքական հողը», – Դավութօղլուի բառերն է փոխացնում «Անադոլու» գործակալությունը։
Ահմեթ Դավութօղլուին բավական «անհարմար» հարց են հղել նաև Թուրքիայի դրոշների վերաբերյալ, որոնք սկսել են հանել ողջ Ադրբեջանի տարածքում։
Անդրադառնալով ԽՍՀՄ հաստատման տարիներին Ադրբեջանում զոհված թուրքերի հուշարձանի մոտից դրոշի հեռացմանը՝ նա ասել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները երկուսն էլ սուրբ են որպես ընդհանուր ազգի դրոշներ»։
«Մեզ ասացին, որ դա ժամանակավոր միջոց է, դա կատարվել է վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով», – ասել է Դավութօղլուն՝ հավելելով՝ որ «մենք լիովին վստահում ենք ադրբեջանցի ժողովրդի»։
«Մենք գիտենք նրանց սերը Թուրքիայի նկատմամբ։ Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Թուրքիայի և Ադրբեջանի միջև տարաձայնությունների լինեն», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment