«Լրագիր» 10-10-2009- Այսօր Ցյուրիխում տեղական ժամանակով 5.30 (Երեւանի ժամանակով 8.30) հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ցյուրիխի համալսարանում նախատեսված է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունները, որից հետո նախատեսված է բրիֆինգ Նալբանդյանի, Դավութօղլուի եւ Կուշների մասնակցությամբ: Այս մասին Ցյուրիխից տեղեկացնում է մեր թղթակիցը:
Հիշեցնենք, որ ստորագրման արարողությանը ներկա են գտնվելու նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարը, Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment