Tert.am. 10-10-2009- Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ամփոփել են երկու երկրների երկկողմ հանդիպման արդյունքները:
Ինչպես ասված է ԵԱՀԿ Մինսի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի և ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեի պաշտոնական հաղորդագրությունում, երկու երկրների նախագահների միջև տեղի ունեցած բանակցությունները կառուցողական էին և լուրջ: Բանակցությունների ընթացքում նրանք տող առ տող և մանրակրկիտ քննարկել են համանախագահների առաջարկների մի շարք կետեր:
Համաձայն հաղորդագրության՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները խնդրել են համանախագահներին նախապես ներառել իրենց բանակցությունների արդյունքները համանխագահների առաջարկներում` նախքան երկու երկրների առաջնորդների հաջորդ հանդիպումը:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment