Monday, October 19, 2009

Գյուլ. Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը կարտացոլվի Ղարաբաղի հակամարտության լուծման վրա

News.am.19-10-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարտացոլվի Ղարաբաղի հակամարտության լուծման վրա։ Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT կայքէջը։ Թուրքիայի նախագահական Չանաքայա պալատում «Քաղաքական նախաձեռնություն» հաղորդաշարի հյուրն էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը՝ ամբողջ Կովկասը կկարգավորի։ «Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները կծառայեն Կովկասի կայունությանը։ Եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չկարգավորվեն՝ Կովկասում խաղաղություն չի հաստատվի։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը կարտացոլվի Ղարաբաղի հակամարտության լուծման վրա։ Թուրքիայի համար Կովկասը եւ Բալկանները շատ կարեւոր են, եւ ես այդ մասին հեռախոսով խոսել եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ»,-ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

No comments: