Monday, October 19, 2009

ԻՍՐԱՅԵԼԸ ՋՈՒՐ ԿԳՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ

«Լրագիր» 19-10-2009 - Թեեւ վերջին շրջանում լարված հարաբերությանը, Իսրայելը թուրքական ընկերությունների հետ բանակցություն է վարում ջուր գնելու համար: Իսրայելի ԱԳՆ հայտարարել է, թե թուրքական ընկերություններն ընդունել են առաջարկը: Նման համաձայնություն Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ կնքվել է 2002 թ., սակայն չի իրագործվել: Հիշեցնենք, որ վերջին շրջանում այս երկրների հարաբերությունները լարվել էին այն պատճառով, որ Թուրքիան հրաժարվել էր համատեղ զորավարժությունից եւ սկսել ցուցադրել մի ֆիլմ այն մասին, թե ինչպես են իսրայելցի զինվորները սպանում պաղեստինցի երեխաների:

No comments: