/PanARMENIAN.Net/ 08.10.2009 - Կանադայի հայ համայնքը Մոնրեալում եւ Տորոնտոյում` Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ կանցկացնի երեք բողոքի ակցիա: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net-ին Կանադայի Հայ Դատի Կոմիտեում (ANCC), Կանադայի եւ ողջ աշխարհի հայերը վստահ են Հայաստանի եւ Թուրքիայի հաշտության անհրաժեշտության մեջ, սակայն դեմ են Արձանագրություններին, որոնք թույլ կտան Թուրքիային հերքել Հայոց ցեղասպանությունը եւ ավելի խոցելի կդարձնեն Հայաստանի կառավարությանը` տնտեսական, աշխարհաքաղաքական եւ սոցիալական առումով:
Արձանագրությունները հակասում են հայ ժողովրդի իրավունքներին եւ շահերին: Թուրքիան ձգտում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին պատմական հանձնաժողովի ստեղծումով, որն ուսումնասիրելու է 1915 թ-ի իրադարձությունները
Կանադայի հայ համայնքը դեմ է նաեւ Արձանագրությունների այն կետերին, որոնք ստիպում են Հայաստանը ճանաչել ներկայիս Թուրքիայի սահմանները` դա վերջնականապես կբերի Արեւմտյան Հայաստանի կորստին եւ Ցեղասպանության հետեւանքով ստացած վնասների փոխհատուցման իրավունքից հրաժարվելուն: Բացի այդ, սփյուռքը մտավախություն ունի, որ Արձանագրություններում ընդգրկված կետերը` այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքները վտանգի տակ են դնում Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ այդ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment