Thursday, October 8, 2009

Թուրքիան հայությանը բնաջնջելու նպատակադրված պետություն է, Ժիրայր Սեֆիլյան

Tert.am- 8-10-2009- «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն այսօր խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Համաձայն նախաձեռնության ներկայացուցիչների՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար հայկական կողմը պետք է ելնի հետևյալ իրողություններից. «Առաջին՝ գոյություն չունեն հայ-թուրքական հարաբերություններ, այլ առկա է հայ –թուրքական հակամարտություն, երկրորդ՝ աշխարհագրական հարևանությունը ոչ միշտ կարող է պարտադրել բարիդրացիական հարաբերություն: Այո, Թուրքիան հարևան երկիր է, սակայն այդ պետությունը Հայաստանը և հայությանը բնաջնջելու նպատակադրված պետություն է, առանց այս իրողությունը, այս ճշմարտությունը նկատի ունենալու մենք վտանգելու ենք հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը և հոգևոր անվտանգությունը»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանը: Խոսելով հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու երաշխիքների մասին՝ Սեֆիլյանն ասել է, որ այն բաղկացած է 3 կարևոր գործոններից. «Առաջինը հայ ժողովրդի միասնականությունն է, որը դժբախտաբար այսօր գոյույություն չունի, խոսքը գնում է համասփյուռ հայ ժողովրդի միասնկանության մասին, երկրոդը՝ հայկական արժեքներով տոգորված հայկական բանակը, որը, իմ համոզմամբ, նույնպես դժվախտաբար գոյություն չունի, և երրորդը՝ հայոց հայրենիքը, հայրենի այն տարածքները, որոնք վերահսկվում են այսօր հայերի կողմից։ Բարեբախտաբար այս գործոնը առկա է, և այս ամբողջ ընթացքը հայ-թուրքական զառանցանքների պտտվում է Արցախի ազատագրված 7 շրջանների շուրջ: Հակառակորդը շատ լավ գիտակցում է, որ մեր ժողովրդի դիմադրողականությունը պահելու միակ գործոնը՝ հենց այս տարածքներն են: Եթե մենք զիջում ենք այդ տարածքները, դրանով վտանգում ենք մեր ամբողջ գոյությունը, պետականությունը և մեր ժողովդրի ֆիզիկական գոյությունը»,- հավելեց Ժիրայր Սեֆիլյանը:

No comments: