Thursday, October 8, 2009

Այսօր Քիշնեւում Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կքննարկեն Ղարաբաղի հարցը

/PanARMENIAN.Net/ 08.10.2009 - Այսօր, հոկտեմբերի 8-ին Քիշնեւում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Երկու նախագահները կքննարկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 17-ին Մոսկվայում: Հոկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) այցելեցին Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու եւ ներկայացրեցին Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը:

No comments: