Հոկտեմբերի 15-ին Հայաստանի կառավարությունը որոշել է թույլատրել Թիմ էներջի ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2011թ. դեկտեմբերի 30-ը: Այդ ապրանքներն ու սարքավորումները Հայաստան են ներմուծվել նավթի եւ բնական գազի հետախուզման աշխատանք եւ հորատում իրականացնելու նպատակով: Որոնումն իրականացնելու է կանադական Տրանսեվրո էներջի կորպորացիան՝ իր հիմնադրած Թիմ էներջի ընկերության միջոցով: Որոնման աշխատանքը կսկսի 2010 թվականից, իսկ հայտնաբերված գազի եւ նավթի մի մասը կդառնա Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment