Thursday, October 15, 2009

Մոսկվայում լույս է տեսել Համշենահայերի ասոցիացիայի «Համշեն» հանդեսի առաջին համարը

/PanARMENIAN.Net/ 15.10.2009 - Մոսկվայում լույս է տեսել Համշենահայերի ասոցիացիայի «Համշեն» հանդեսի առաջին համարը: Ամսագիրը հրատարակում է Մոսկվայի Համշենահայերի ասոցիացիան: Հանդեսի առաջին թողարկումը, որը պարբերական պետք է լինի, բացվում է խմբագրական հոդվածով եւ Աբխազիայի Հանրապետության հայերի հոգեւոր առաջնորդ, վարդապետ Տարոն Գուլիկյանի եւ Թմրամոլության ու նարկոբիզնեսի դեմ պայքարի միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Մաթոսյանի ողջույններով: Համարում ընդգրկվել են նյութեր պատմական Համշենի եւ Աբխազիայում հայերի կյանքի մասին: Համշենահայերի ասոցիացիան իր գործունեությունն է սկսել 2007թ. փետրվարի 11-ին, երբ անցավ մոսկվաբնակ համշենահայերի առաջին փոքր ժողովը: Ասոցիացիայի անդամները հիմնականում երիտասարդներ են, որոնք հետաքրքրվում են ոչ միայն համշենահայերի, այլ նաեւ Հայաստանի մշակույթով ու պատմությամբ: Ասոցիացիայի հիմնական խնդիրներն են համշենահայերի մշակույթի, ազգագրության եւ հոգեւոր ժառանգության պահպանումն ու վերականգնումը, համշենահայերի բարբառի քարոզումը, ազգային ինքնագիտակցության ամրապնդումը, հայ գրականության եւ պատմության ուսումնասիրումը, ռուս-հայկական մշակութային փոխանակման զարգացումը: Կարեւոր է նաեւ օգնությունն ու աջակցությունը դպրոցներին:

No comments: