Tert.am. 15-10-2009- Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակից պահպանողականներն ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իրենց համատեղ կոալիցիոն համաձայնագրում անդրադարձել են Թուրքիայի` ԵՄ-ի անդամագրման հարցին: Մասնավորապես, երկու կուսակցությունները չեն բացառել Թուրքիայի անդամագրումը ԵՄ-ին, թեև հարյուր տոկոսով չեն էլ հաստատել իրենց ցանկությունը, հայտնում է Reuters-ը:
Ըստ աղբյուրների` կուսակցությունների կոալիցիոն համաձայնագրում ասվում է մոտավորապես հետևյալը.
«Եթե Եվրամիությունը այն դիրքում չէ, որպեսզի նոր անդամներով համալրի իր շարքերը կամ Թուրքիան դեռևս չի կարող ամբողջովին համապատասխել ԵՄ անդամագրման բոլոր չափանիշներին, ապա Թուրքիան պետք է սերտ կապի մեջ գտնվի եվրոպական կառույցների հետ, ինչը հնարավորություն կտա վերջինիս զարգացնել իր առաջնահերթ հարաբերությունները ԵՄ-ի հետ»:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment