Saturday, October 17, 2009

Թուրքական հեռուստաընկերությանը զրկեցին Ադրբեջանում աշխատելու իրավունքից

Tert.am. 16-10-2009- Այսօր Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպած հանդիպումների շրջանակում հայ լրագրողները հանդիպել են թուրքական մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Թուրքիայի առաջատար հեռուստաընկերություններից մեկի` NTV-ի լրատվական բաժնի տնօրեն Ֆ.Մետե Չուբուքչույից (նկարում) Tert.am-ի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչով ավարտվեց հեռուստաալիքի և Թուրքիայի արտգործնախարարության պայքարը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին NTV–ի լրագրողներին թույլ չէին տվել այլցելել Թուրքիայի արատքին գործերի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը։ Խնդիրը կապված էր NTV–ի լրագրող Բիլգե Էգեմենի հետ, ով այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և մի շարք հաղորդումներ էր պատրաստել ու հեռարձակել Արցախից, որի պատճառով NTV-ին չէին հավատարմագրել այն ժամանակ, երբ Աբդուլլա Գյուլը գտնվում էր Նախիջևանում: Չուբուկչույի խոսքերով` քանի որ NTV խոշոր հեռուստաընկերություն է, լուրջ արգելքներ Թուրքիայի տարածքում իրենց համար չեն կարող լինել: Նրանց թույլ չեն տալիս աշխատել միայն Ադրբեջանի տարածքում, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ը նամակ է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին նման խնդրանքով: Լրատվական բաժնի տնօրենն ասաց, որ որոշումն իրենք չեն պատրաստվելու վիճարկել:

No comments: