Saturday, October 10, 2009

Ղարաբաղի շուրջ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում. Ալիև

Tert.am. 10-10-2009- Հայաստանի նախագահի հետ բանակցություններում կա դրական դինամիկա, այլապես դրանք մինչ այժմ չէին շարունակվի։ Այդ մասին ադրբեջանական հեռուստատեսությանը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բանակցություններին մեր հակվածության գլխավոր պատճառը նրանում է, որ բանակցային գործընթացում, թեկուզ և դժվարությամբ, բայց կա առաջխաղաղցում։ Վերջին 5-6 տարիների ընթացքում համաձայնեցվել են մի շարք կարևոր հարցեր։ Առաջին հերթին, հայկական ուժերը պետք է միանշանակ դուրս գան Լեռնային Ղարաբաղի հարակից բոլոր հողերից։ Կարող եմ ասել, որ սա մեծ առաջընթաց է բանակցային գործընթացում, քանի որ 4-5 տարի առաջ խոսքը գնում էր 4, իսկ այնուհետև 5 շրջանների ազատագրման մասին։ Սակայն բանակցությունների ընթացքում ձեռնարկված քայլերի արդյունքում ես այսօր կարող եմ ասել, որ դա համաձայնեցված է»,- Ալիևի խոսքերն է մեջբերում «ԱզերԹաջ»-ը։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ Քիշնևի հանդիպումը անարդյունավետ էր. «Կողմերը չկարողացան գալ համաձայնության գլխավոր քննարկվող հարցերի շուրջ։ Դրա պատճառը Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումն էր»։ Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ «քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, տարածաշրջանում ոչ մի դրական միտում չի ակնկալվում»։

No comments: