Panorama.am 19-10-2009 - Ադրբեջանի Միլի Մեջլիսի նիստում քննարկվելու է Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները: «Ես և իմ գործընկերները, վերադառնալով Թուրքիայից, ներկայացնելու ենք առաջարկ այն մասին, որ հիմա անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի այդ արձանագրությունները չքննարկվեն Թուրքիայի խորհրդարանում»,-Trend News-ին ասել է Զահիդ Օրուջը, ով խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի անդամ է:
Նրա խոսքով, կլինի Թուրքիայի խորհրդարանին ուղղված դիմում, թե՞ ոչ, կախված է քննարկումներից:
«Ադրբեջանական կողմը ձեռնարկելու է որոշակի դիվանագիտական գործողություններ: Ես կարծում եմ, որ կարելի է ճնշման տարբեր լծակներ օգտագործել»,-ասել է պատգամավորը: Նրա խոսքով, պետք է քննարկել ոչ միայն թուրք-հայկական հարաբերությունների վերականգման նպատակով իրականացվող քաղաքականությունը, այլ տարածաշրջանի հետ կապված մյուս գործընթացները:
«Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը մեծ նշանակություն է ունենալու Ադրբեջանի ապագայի համար: Խորհրդարանը՝ Ադրբեջանի օրենսդրական մարմինը, պետք է այս հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում իրականացնի»,-ասել է հանձնաժողովի նախագահը:
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment