Tert.am. 1-10-2009- Թուրքիայի կառավարությունը արձագանքել է Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի`Թուրքիայի փոքրամասնությունների մասին հոդվածին: Իր հոդվածում, Թոմաս Համմարբերգը, մասնավորապես, անդրադառնում է Թուրքիայի դպրոցներում առկա իրողությանը, համաձայն որի յուրաքանչյուր օր, նախքան դասաժամի մեկնարկը, բոլոր աշակերտներն ասում են՝ «Որքան երջանիկ է նա, ով իրեն թուրք է կոչում»:
Համմարբերգի կարծիքով` Թուրքիայի տարրական դպրոցներում այդ երդումը ոչ այլ ինչ է, եթե ոչ «էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության իրականացում»: Թուրքիայի կառավարությունը, իր հերթին, անդրադարձել է հանձնակատարի զեկույցին` նշելով, որ այդ կարգախոսով երդումը կոչված չէ գովերգելու ինչ-որ հատուկ էթնիկ խմբի, այլ արտահայտում է «Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների հավատարմությունն իրենց երկրին», հաղորդում է Hurriyet-ը:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment