Thursday, October 15, 2009

Եվրահանձնաժողովը Թուրքիայի մասին զեկույցում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերություններին

Tert.am. 15-10-2009- Եվրահանձնաժողովի կողմից Թուրքիայի վերաբերյալ հրապարկված հերթական զեկույցը հարևան երկրում գնահատում են որպես «չափավոր»: Ի տարբերություն նախորդ զեկույցների, որտեղ Եվրահանձնաժողովը ավելի սուր քննադատության էր ենթարկում Թուրքիային, այս անգամ մի շարք կետերում Թուրքիան դրական գնահատականներ է ստացել: «2009թ. Առաջընթացի զեկույցում» եվրոպացի փորձագետները նշում են, որ Թուրքիան «լուրջ ջանքեր է գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»` մատնանշելով հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունները: Զեկույցում նաև նշված է, որ "Նաբուկո" գազատարի գործարկման նախագծին Եվրահանձնաժողովը մեծ կարևորություն է տալիս, քանի որ այն հնարավորություն կտա թուլացնել կախվածությունը Ռուսաստանից: Որպես բացասական կետեր նշված են ավելի ակտիվ քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները: Զեկույցում նաև ասվում է, որ Թուրքիան շարունակում է բարելավել և ի կատար ածել իր պարտավորությունները, ինչն անհրաժեշտ է ԵՄ-ին անդամագրվելու համար:

No comments: